17.10.2021. Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել
Առողջություն
11:43 17/10/2021
Հայաստան

17.10.2021. Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել

Հոկտեմբերի 16-ին կատարվել է 141 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել:

Արցախի առողջապահության նախարարության փոխանցմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 62  վարակակիր։ Բժիշկները 10 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 36-ինը՝  ծանր,  իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 14 367 քաղաքացու հետազոտություն, որից 1348-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

ԱՆ-ից տեղեկացնում են, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» և շրջանային բուժմիավորումներում:

Placeholder