18.10.2021. Արցախում կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել, մեկ մարդ մահացել է
Առողջություն
13:12 18/10/2021
ԼՂՀ

18.10.2021. Արցախում կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել, մեկ մարդ մահացել է

Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 17-ին կատարվել է 176 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք է գրանցվել:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 76 վարակակիր: Բժիշկները 11 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 30-ինը՝  ծանր,  իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում գրանցվել է մեկ մահվան դեպք։ Հիվանդը՝ 84-ամյա տղամարդը, մահացել է կորոնավիրուսային հիվանդության(COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլսիգմենտար թոքաբորբ։

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 14 543 քաղաքացու հետազոտություն, որից 1369-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Placeholder
18.10.2021. Արցախում կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել, մեկ մարդ մահացել է