Պերմում աշակերտը հրաձգություն է իրականացրել դպրոցում
Աշխարհում
11:37 18/10/2021
Աշխարհ

Պերմում աշակերտը հրաձգություն է իրականացրել դպրոցում

Ռուսաստանի Պերմի երկրամասի Սարս բնակավայրի դպրոցներից մեկում աշակերտը հրաձգություն է իրականացրել: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը, վկայակոչելով իրավապահ մարմիններին։ 

Նշվում է, որ աշակերտը դպրոց է մտել հրազենով:

Նա հասցրել է մեկ անգամ կրակել առաստաղին: Դեպքի պահին տարածքում է եղել միայն պահակը: Նա չի տուժել:

Դպրոցականին ձերբակալել են: Նրա գործողությունների շարժառիթները պարզվում են: Հաղորդվում է, որ կրակ բացած աշակերտին վնասազերծել է տնօրենը՝ համոզելով նրան տալ իր զենքը:

Placeholder