Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ժամանակը գալու է և մենք ենք քննելու նրանց՝ դավաճանությունը չի ներվելու. ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
«2015 թվականին հրապարակելով գիրքը՝ Նիկոլի մեջ ծնվեց այլասերումը, և այսօր մենք ապրում ենք երկրի հակառակ կողմում»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ազատամարտիկ Սերոբ Գասպարյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրած «Երկրի հակառակ կողմը» վերնագրով գիրքը:
Նա հիշեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո տրասգենդերները ներխուժեցին խորհրդարան, ոստիկանությունում ծեծեցին ոստիկաններին և պատասխանատվության չենթարկվեցին, Հայաստանում սատանայական արարողակարգեր կատարվեցին, ֆինանսավորվեց հայտնի համասեռամոլ Մել Դավուզյանը:
Ըստ ազատամարտիկի՝ նման ձևով Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին ստիպեց ապրել երկրի հակառակ կողմում:
«Նա և իր թիմն ապրում են երկրի հակառակ կողմում, որտեղ տիրում է պղծությունը»,-ասաց Սերոբ Գասպարյանը և, հիշեցնելով, որ Փաշինյանն իր գրքում ասում է, որ սիրում է կույս տղաների, պնդեց, որ սեռական փոքրամասնությունների համար չկա հայրենիք:
Ազատամարտիկը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն իր գրքում գրում էր «խմենք բ...-ի կենացը» և եզրակացրեց, որ այսօր արդեն նա, դառնալով երկրի ղեկավար, մեր հայրենիքը դարձնում է բարոյական արժեքներից զուրկ և հավելեց, որ այսօր Հայաստանում ոչ Քրեական օրենսգիքն է գրոծում, ո՛չ բարոյականության նորմերը:
«Սրանք սատանայի փաստաբաններն են, երբ, որ սատանան մտավ Եդեմի պարտեզ, մարդուն ասաց, որ նրանք հպարտ են և եթե ուտեն արգելված պտուղը, ապա Աստված կդառնան: Նույն ձևով սատանայի որդին՝ Նիկոլը եկավ ու ասաց՝ եթե դուք ինձ ընտրեք՝ վարչապետեր կդառնաք»,-հայտարարաեց ազատամարտիկը:
«Ժամանակը գալու է և մենք ենք քննելու նրանց՝ դավաճանությունը չի ներվելու»,-ասաց Սերոբ Գասպարյանը:
Նրա խոսքով՝ ասօր ամբողջ մոլորակը պատրաստվում է ինչ-որ բանի, գերհզոր տերությունների շահերի բախում կա, ու այս պայմաններում ով է Նիկոլ փաշինյանը, որ խաղաղության դարաշրջան է ուզում բացել:
Անդրդառանալով ՔՊ պատգամավոներից մեկի այն հայտարարությանը, որ շուտով ադբեջանցիները կարող են հանգիստ ման գալ Հայաստանում, իսկ հայերը՝ Արդբեջանում՝ ազատամարտիկը հայտարարեց. «Դուք պատկերացնում եք, որ իմ եղբորը և նրա որդուն , իմ ընկերներին սպանող մարդը կկարողանա՞ գալ Հայաստան ու ազատ շրջի՞ ու ծիծաղի՞ իմ վրա, ինչպե՞ս կարող է նման բան լինի, ես ու իմ նման շատերը դա թույլ չեն տա»:
Գնահատելով Սյունիքի մարզում անցկացված ընտրությունների արդյունքները՝ Գասպարյանն ասաց. «Ես ողջունում եմ Սունյաց երկրին, որ նրանք գնահատեցին համազգեստը, որով Առուշ Առուշանյանը կռվում էր, այսօր հայ զինվորի համազգեստի հաղթանակն է»:
Ազատամարտիկը հայտարարեց, որ այսօր պետք է վայրկայն առաջ համախմբվել և ողջ ժողովուրդը սյունյաց երկրի նման պետք է հարգի զինվորի համազգեստը, որը հագել ու պատերազմել են հանուն Հայաստանի:
«Մեր միավորումը կնշանակի Հայաստանի ծաղկում, վերածում ամենաբարեկեցիկ երկրի՝ անկախ նրանից, թե ներքին թուրքը ինչ է մտածում և հարևաններն ինչ են անում»,-հայտարարեց ազատամարտիկը: