Իսպանիան դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Երևանում
Քաղաքական
15:30 18/10/2021
Աշխարհ

Իսպանիան դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Երևանում

Իսպանիան նախատեսում է դիվանագիտական ալեհավաքներ բացել Հայաստանում, Բելառուսում և Ուզբեկստանում 2022 թվականի ընթացքում՝ համապատասխան Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդման ցանկությամբ:  Այդ մասին հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական միության և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։

Ներկայացուցչությունների բացման մասին ասվում է երկրի գլխավոր բյուջեի նախագծում (PGE), որտեղ Կառավարությունն ակնկալում է, որ «կառուցվածքային երկխոսություն կխթանվի ԵՄ Արևելյան հարևանության երկրների և Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հետ», գրում է El Diario-ն։

Իսպանիան դեսպանատներ ունի Վրաստանում և Ադրբեջանում:

Խոսե Մանուել Ալբարեսի գլխավորած գերատեսչությունը նախատեսում է հաջորդ տարվա ընթացքում երկու անգամ ավելցնել այցերը տարբեր երկրներ, քան 2021 թվականին, ինչպես նաև անցկացնել հանդիպումներ և սեմինարներ:

Placeholder
Իսպանիան դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Երևանում