Թուրքիան հայտարարել է ԱՄՆ-ի կողմից F-16-ի վաճառքից հրաժարվելու դեպքում Սու-35 և Սու-57 գնելու պատրաստակամության մասին
Քաղաքական
12:25 18/10/2021
Տարածաշրջան

Թուրքիան հայտարարել է ԱՄՆ-ի կողմից F-16-ի վաճառքից հրաժարվելու դեպքում Սու-35 և Սու-57 գնելու պատրաստակամության մասին

Թուրքիան պատրաստ է քննարկել ռուսական Սու-35 և Սու-57 ինքնաթիռներ ձեռք բերելու հնարավորությունը, եթե Անկարան չհամաձայնվի Վաշինգտոնի հետ ամերիկյան F-16 կործանիչների մատակարարման հարցում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը, գրում է Tass-ը։

«Եթե F-35-ի հետ կապված իրավիճակից հետո Միացյալ Նահանգները չհաստատի F-16-ի գործարքը, ապա Թուրքիան առանց այլընտրանքային տարբերակների չի մնա: Ցանկացած պահի Սու-35 և Սու 57-ի թեման կարող է վերաբացվել», - ասել է Դեմիրը։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նախօրեին ասել էր, որ ԱՄՆ-ը կարող է հանրապետությանը վաճառել F-16` Անկարային F-35-ի նախագծից հանելու որոշումից հետո:

Ավելի վաղ Reuters-ը նաև հայտնել էր, որ Թուրքիան ԱՄՆ-ից խնդրել է գնել 40 F-16 կործանիչ, ինչպես նաև արդիականացնել Անկարայի այս տեսակի մոտ 80 ամերիկյան ինքնաթիռ:
 

Placeholder
Թուրքիան հայտարարել է ԱՄՆ-ի կողմից F-16-ի վաճառքից հրաժարվելու դեպքում Սու-35 և Սու-57 գնելու պատրաստակամության մասին