Ջորջ Տաբակյան. Իսկ գեներալի կոչումով զինվորականը զորացրվել է իր մնացած խղճի հետ
Քաղաքական
10:27 19/10/2021
Հայաստան

Ջորջ Տաբակյան. Իսկ գեներալի կոչումով զինվորականը զորացրվել է իր մնացած խղճի հետ

«Repat Armenia» հիմնադրամի և «Սահման» ՀԿ-ի համահիմնադիր Ջորջ Տաբակյանը, որ նախկինում պաշտպանության նախարարի խորհրդականն էր, գրում է.

«ՀՀ ԶՈՒ ամենամարտունակ գնդերից Իջևանի գունդը ուղարկվում է Իշխանաձոր ու  անհավասար պայմաններում մարտի է ընկնում ադրբեջանցիների հետ։

Հրամանատարները կանգնել են զինվորների կողքը մինչև վերջ....արդյունքում 30-ից ավելի զոհ և կրկնակի վիրավորներ...

Իսկ պաշտոնական Երևանը հաղթանակ էր նշում ու «փայլուն» գործողության պատասխանատուն հերոսի և գեներալի կոչում էր ստանում.....մի բանի համար որ մինչև հիմա չի բացահայտվել....

Կորցրել ենք 3 հրամանատարներ որոնցից 2ը ինձ հարազատ մարդիկ էին և տասնյակ զինվորներ որոնք տարիներ անառիկ են պահել Տավուշի առաջնագիծը......

Մի տարի անց ու ոչ մի մեղավոր ու ոչ մի պատասխանատու......միայն կոկորդիլոսի արցունքներ և էժան ծաղիկներ իրենց շիրիմների վրա.....իսկ գեներալի կոչումով զինվորականը զորացրվել է իր մնացած խղճի հետ.....

Թաթուլ ջան....Արմեն ջան.... ննջեք խաղաղությամբ......իրավունք չունենք այս երկրում ապրելու եթէ այս ամենը մի օր չբացահայտվի և մեղավորները չպատժվեն.....»։

 

Placeholder
Ջորջ Տաբակյան. Իսկ գեներալի կոչումով զինվորականը զորացրվել է իր մնացած խղճի հետ