Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 5 739 նոր դեպք
Տարածաշրջան
14:48 19/10/2021
Տարածաշրջան

Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 5 739 նոր դեպք

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 5 739 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը, գրում է վրացական Առաջին ալիքը։

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 082 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 36 հիվանդ:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 670 552 դեպք, որից 616 937 հիվանդ ապաքինվել է, 9 546-ը՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է 1 920 934 պատվաստում, օրական՝ 6 203 պատվաստում:

Հիշեցնենք, երեկ՝ հոկտեմբերի 18-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 2 479 դեպք, ապաքինվել է 2 374 հիվանդ, մահացել է 42 մարդ:

Placeholder
Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 5 739 նոր դեպք