Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն
Տարածաշրջան
09:16 19/10/2021
ԼՂՀ

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն

Շուշիում հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած բանակցությունների արդյունքում` Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում` հաստատվել է ընդհանուր 1686 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։

Placeholder
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն