Հենրիկ Սահակյանը հաղթեց  թուրք բռնցքամարտիկին
Սպորտ
19:41 20/10/2021
Հայաստան

Հենրիկ Սահակյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկին

Եվս երկու հայ բռնցքամարտիկ մեդալ ապահովեցին Բուդվայում ընթացող բռցնքամարտի Եվրոպայի առաջնությունում՝ ընդ որում 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը գեղեցիկ հաղթանակ տոնեց թուրք բռնցքամարտիկի նկատմամբ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

« ¼ եզրափակիչում Չինար Մեհմեթանի հետ մենամարտում Սահակյանը բավականին գրագետ մարտ անցկացրեց: Նա աննդհատ նախաձեռնողի դերում էր ու մրցակցին զրկել էր ազատ գործելու հնարավորությունից: Արդյունքում բոլոր մրցավարները միաձայն 5:0 հաշվով հաղթանակը շնորհեցին հայ բռնցքամարտիկին:

Գեղեցիկ հաղթանակ տոնեց նաև 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, թեպետ այս դեպքում իսպանացի բռնցքամարտիկի հետ պայքարը համառ ու բարդ ստացվեց: Առաջին ռաունդում մեր մարզիկը հաղթեց 3:2 հաշվով:  Երկրորդում արդեն նախապատվություն մեզ տվեցին 5 մրցավարներից 4-ը: Նույն պատկերը կրկնվեց նաև 3-րդ ռաունդում, արդյունքում Իսրայելյանը հաղթեց 4:1 հաշվով: Այս պահին Հայաստանը կիսաեզրափակիչում ունի 3 մասնակից»,- նշում են ֆեդերացիայից:

Placeholder