Սելին Դիոնը չեղարկել է առաջիկա բոլոր համերգները
Մշակույթ
20:07 20/10/2021
Աշխարհ

Սելին Դիոնը չեղարկել է առաջիկա բոլոր համերգները

Կանադացի երգչուհի Սելին Դիոնը չեղյալ է հայտարարել բոլոր առաջիկա ելույթները՝ «անկանխատեսելի առողջական խնդիրների» պատճառով: Այս մասին նա գրել է Թվիթերում:

Երգչուհին պատմել է, որ վերջին ութ ամիսների ընթացքում աշխատում էր նոր շոուի վրա և այժմ ստիպված է չեղյալ հայտարարել:

«Սիրտս կոտրված է: Դա ինձ վրդովեցնում է մինչև սրտիս խորքը: Այժմ ես պետք է կենտրոնանամ առողջանալու վրա: Ես ուզում եմ հնարավորինս շուտ հաղթահարել այն», - գրել է նա:

kulturomania.ru-ի հաղորդմամբ, Սելին Դիոնը նաև մամուլի հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ զգում է «մկանային ուժեղ ցավեր»: Դրա պատճառով 2021 թվականի նոյեմբերի 5-20 -ը և 2022 թ. հունվարի 19-ից փետրվարի 5-ը նախատեսված ելույթները չեղյալ են հայտարարվում:

Placeholder