Եվրախորհրդարանը Նավալնիին շնորհել է  Սախարովի անվան մրցանակը
Քաղաքական
20:23 20/10/2021
Աշխարհ

Եվրախորհրդարանը Նավալնիին շնորհել է Սախարովի անվան մրցանակը

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին արժանացել է Անդրեյ Սախարովի անվան մտքի ազատության մրցանակին: Մրցանակը նրան շնորհել է Եվրախորհրդարանը: Այս մասին հայտնում է Եվրոպական ժողովրդական կուսակցությունը։ 

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ դափնեկիրը ստանում է դիպլոմ, ինչպես նաև 50 000 եվրոյի կտրոն:

Մրցանակը տրվում է այն մարդկանց, որոնք բացառիկ ներդրում են ունեցել մարդու իրավունքների համար պայքարում: Այն ստեղծվել է Եվրախորհրդարանի կողմից դեռ 1988 թվականին: Մրցանակը կոչվում է ի պատիվ խորհրդային ֆիզիկոսի, ինչպես նաև Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովի:

Placeholder
Եվրախորհրդարանը Նավալնիին շնորհել է Սախարովի անվան մրցանակը