Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներում թանկարժեք մետաղների 167 հանք կա
Քաղաքական
15:53 20/10/2021
ԼՂՀ

Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներում թանկարժեք մետաղների 167 հանք կա

Ղարաբաղյան երրորդ պատերազմի հետևանքով ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված տարածքներում թանկարժեք մետաղների 167 հանք կա։ Թիվը հրապարակել է Ադրբեջանի ԱԻ նախարար Վուգար Քերիմովը՝ ելույթ ունենալով կառուցապատման թեմայով անցկացվող ցուցահանդեսում։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, միաժամանակ, նա հայերին մեղադրել է անցած տարիներին դրանց շահագործման ու միլիարդավոր դոլլարների վնաս պատճառելու համար։

Ադրբեջանցի պաշտոնյան հայտնել է, որ այդ տարածքներում մտադիր են ջրամաբարներ կառուցել, որոնք բնակչությանը կապահովվեն խմելու ջրով, ինչպես նաև ոռոգման խնդիր կլուծեն։


 

Placeholder
Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներում թանկարժեք մետաղների 167 հանք կա