ԱՆ. Երևան-Գյումրի ճանապարհին վթարից տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
Առողջություն
11:39 20/10/2021
Հայաստան

ԱՆ. Երևան-Գյումրի ճանապարհին վթարից տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Կաքավաձոր գյուղի մոտ առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով13 վիրավոր հոսպիտալացվել է: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նրանցից 10-ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ներկա պահին 2-ը վիրահատվում են: Մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Տուժածներից 3-ն էլ տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որոնց վիճակը գնահատվել է բավարարից` միջին ծանրության:

Հիշեցնենք, որ վթարի հետևանքով նախնական տվյալներով կա 5 զոհ: 

Placeholder
ԱՆ. Երևան-Գյումրի ճանապարհին վթարից տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր