Երևան-Գյումրի ճանապարհին «GAZel»-ը կողաշրջվել է․ կան զոհեր և վիրավորներ
Հասարակություն
09:06 20/10/2021
Հայաստան

Երևան-Գյումրի ճանապարհին «GAZel»-ը կողաշրջվել է․ կան զոհեր և վիրավորներ

Հոկտեմբերի 20-ին, ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավի-ակների նախարարությունից։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ըստ նախնական տվյալների կան զոհեր և տուժածներ։

 

Placeholder
Երևան-Գյումրի ճանապարհին «GAZel»-ը կողաշրջվել է․ կան զոհեր և վիրավորներ