Լարիսա Ալավերդյան. «Պետք է հանրային տրիբունալ ստեղծվի»
Քաղաքական
18:20 21/10/2021
Հայաստան

Լարիսա Ալավերդյան. «Պետք է հանրային տրիբունալ ստեղծվի»

«Ո՞վ պետք է ինչ պատրաստեր, կանգնեցներ պատերազմը, որ մե՞կդ է կասկածում, որ 2018 թվականից նպատակադրումը եղել է  հենց սա: Եթե կասկածում եք, վախենում եք  առերեսվել հրեշավոր իրողության հետ, ձեր ցավն ավելի խորքային է լինելու»,- ՀՀ առաջին օմբուդսմեն,  «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։ Լարիսա Ալավերդյանը՝ «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկմանը, որին մասնակցում են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված երիտասարդների ծնողները, ընտանիքի անդամները:

Նրա խոսքով, պետք է բաց աչքերով, պարզ տեսնել, որ այս ամենը պատրաստվել է  երկար տարիներ:

«Քաղաքացի Նիկոլ Փաշինյանի հայատյացությունը հայտնի է եղել: Չեմ հասկանում՝ միայն ե՞ս եմ կարդացել նրա նյութերը: Հայատյաց է, չէ՞: Նա Հայաստանը, հայկական պատմությունը, հայությունը…  ատելությամբ է վերաբերում: Այպիսի հոդվածներ, խոսքեր, որը հանդիպել եմ իրենց դեղին թերթում, չեմ տեսել ադրբեջանական կայքերում: Իսկ ես ադրբեջաներեն գիտեմ և ադրբեջաներեն եմ ընթերցում իրենց կայքերը:

Մինչև երբ եք բոլորդ այդպես ասելու` «որ սա անեին, որ այն անեին»:  Ինչո՞ւ պետք է անեին: Հիմա իրենք իրենց հաղթած են համարում: Իրենք իրականացրել են: Մի բանն է, որ չի ստացվել՝ Արցախն ամբողջովին տան Ադրբեջանին: Ընդ որում, դա չեն հաջողացրել,  քանի որ մոռացել էին, որ տարածաշրջանում այլ պետություններ շահեր ունեն»,- ասաց Լ. Ալավերդյանը:

Նա ընդգծեց՝ իրենք եկել են դրա համար:

«Ինչի՞ համար են եկել իշխանության: Սրա համար: Իմ առաջարկությունն է՝ ներկա իշխանությունները դեռ մնալու են միառժամանակ, քանի որ իրենք կատարում են այն ծրագիրը,  որն ամբողջովին համապատասխանում է թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունն ու նպատակին:

Պետք է հանրային տրիբունալ ստեղծվի հենց այն քաղաքական, իրավաբանական համայնքի կողմից, որն այսքան ջանասիրաբար հավաքագրել է այսքան ապացույցներ, որ տեղի  ունեցած հանցագործություններ են: Պարզ է, որ այդպիս տրիբունալի որոշումները չեն կարող իրականացվել, բայց սկզբից մարդիկ պետք է հասկանան, որ դա իրոք հանցագործություն է»,- ասաց Լ. Ալավերդյանը:

Նա առաջարկեց ստեղծել երկու պալատանոց տրիբունալ՝  մեկն ուսումնասիրում է թուրք-ադրբեջանական ցեղասպանական բոլոր հանցագործությունները, մյուսը՝ ուսումնասիրում է  բոլոր այն քայլերը, որոնք այս իշխանությունները նպատակադրված եկել են, որ դա տեղի ունենա:

Placeholder
Լարիսա Ալավերդյան. «Պետք է հանրային տրիբունալ ստեղծվի»