Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47.2%-ն է շեմը հաղթահարել. Վահրամ Դումանյան
Կրթություն, գիտություն
12:06 21/10/2021
Հայաստան

Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47.2%-ն է շեմը հաղթահարել. Վահրամ Դումանյան

«Կամավոր ատեստավորման արդյունքում, կախված հավաքած միավորներից, նոյեմբեր ամսից ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 30 %, 40% կամ 50%-ով»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով հանրապետությունում մեկնարկած ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը:

Նրա խոսքով՝ այս փուլում կառավարությունը բաց կթողնի կամավոր ատեստավորման հնարավորության պատուհանը և առաջին փուլով ատեստավորված ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան, իսկ եկրորդ փուլով կիրականացվի ուսուցիչների կրկնակի կամավոր ատեստավորում՝ կրկին իրենց աշխատավարձը բարձրացնելով ևս  30 %, 40% կամ 50%-ով:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հատնեց, որ առաջին փուլում 1372 ուսուցչ դիմել է կամավոր ատեստավորման, բայց նրանցից մասնակցել են միայն  996 ուսուցիչը:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրեց, որ մասնակիցներից միայն 468 ուսուցիչ կստանա 30 %, 40% և 50% հավելավճար, որը կազմում է մասնակիցների 47.2% -ը... և ամենալավ արդյունքը ապահովել են Սյունիքի մարզի ուսուցիչները:

Նիկոլ Փաշինյանը շտապեց հայտնել, որ ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչներին կրկին հնարավորություններ կտրվեն, բայց  քանակը սահմանափակ է լինելու:

Դումանյանը տեղեկացրեց, որ ուսուցչի միջին աշխատավարձը կազմում է 125 հազար դրամ և համապատասխանաբար աշխատավարձերը կբարձրանան 37 000,  50 000 և  61 000 դրամով:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կամավոր ատեստավորումը 3-4 տարվաը ընթացքում  կիրականացվի:

Նկատելով, որ կլինեն ուսուցիչներ, որոնք չեն ատեստավորվի, որը իրենց իրավունքն է բայց  կառավարության մոտ հարց կառաջանա, թե ինչու ուսուցիչը չի օգտվել, իր աշատավարձը կրկնապատկելու և երբեմն նաև 125 %-ով ավելացնելու հանրավորությունից:

Փաշինյանի խոսքով, պետք է աշխատեն և շարունակեն ուսուցիչներին քաջալերել, որպեսզի նրանք կարողանան քաջալերվել և իրենց աշխատավարձը իրենց գիտելիքի հաստատմամբ բարձրացնել:

«Երբ այս փուլն ավարտվի և պարզվի, որ կան ուսուցիչներ, որոնք չեն ուզում իրենց աշխատավարձը բարձրացնել, կրկնապատկել, մեր մոտ բնականաբար հարց կծագի, թե ինչու և ինչպես է հնարավոր նման իրավիճակ և այս իրավիճակում մենք ՀՀ կրթական համակարգում կունենանք բացառապես բարձր որակավորման ուսուցիչներ»,- հայտարարեց Փաշինյանը և հավելեց. «Այն ուսուցիչները, որոնք իրենք կխոստովանեն, որ չունեն համապատասխան որակավարում, մենք նրանց կաջակցենք մասնագիտական վերապատրաստման և  բոլորովին այլ ոլորտներում աշխատանք գտնելու հարցում, որովհետև մենք կարծում ենք, որ կառավարությունը չի կարող հանդուրժել ցածր որակավորմամբ ուսուցչի ներկայությունը հանրակրթական դպրոցներում»:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը  կարևորեց ատեստավորման ժամանակ մարդկային գործոնի նվազեցումը և հայտնեց, որ եղել է դեպք, երբ Գնահատման կենտրոնի աշխատակիցը գումարի դիմաց օգնել  է ատեստավորողներին:

Դումանյանը պնդեց, որ արտահոսք չի եղել, այլ փորձ է եղել, որը կանխվել է, իսկ ատեստավորման ժամանակ եղել է 5% բողոք:
 

Placeholder