Բաքուն Թեհրան է վերադարձրել իրանցի երկու բեռնատարների վարորդներին
Քաղաքական
11:47 21/10/2021
Տարածաշրջան

Բաքուն Թեհրան է վերադարձրել իրանցի երկու բեռնատարների վարորդներին

Ադրբեջանը Իրան է վերադարձրել բեռնատարների երկու վարորդների, որոնք ձերբակալվել էին Գորիս - Կապան ավտոճանապարհին, որոնք բիտում էին տեղափոխում Ստեփանակերտ և Երևան։ Այս մասին գրում է Tass-ը՝ հղում անելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին (ՄՊԿ)։

«Ադրբեջանի Հանրապետությունը, ելնելով հումանիզմի, փոխադարձ հարգանքի և բարիդրացիության սկզբունքներից և բարի կամք ցուցաբերելով, համապատասխան պայմանագրի համաձայն, հոկտեմբերի 21-ի առավոտյան Իրանին վերադարձրեց այս երկրի երկու քաղաքացիներին», - ասվել է ՄՊԿ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ երկու իրանցի վարորդները ձերբակալվել էին սեպտեմբերի 15-ին։ Ադրբեջանը նրանց մեղադրում էր «Ադրբեջանի մաքսային սահմանով ապրանքներ մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու, ինչպես նաև երկրի պահպանվող պետական սահմանն առանց փաստաթղթերի և անցակետերը շրջանցելու համար»։

Իրանցի վարորդների ձերբակալությունը սրեց Իրան-Ադրբեջան հարաբերությունները։ Իրանն անընդունելի համարեց տեղի ունեցածը։ Իրանցի պաշտոնյաներն այցելեցին Հայաստան՝ ուղիներ գտնելու, որոնք պետք է շրջանցեն պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հայաստանի ճանապարհը։ Որպես այլընտրանքային ճանապարհ կառուցվում է Տաթևով։

Placeholder
Բաքուն Թեհրան է վերադարձրել իրանցի երկու բեռնատարների վարորդներին