Հնդկաստանում և Նեպալում ջրհեղեղի ու սողանքների հետևանքով առնվազն 150 մարդ է զոհվել
Աշխարհում
11:03 21/10/2021
Աշխարհ

Հնդկաստանում և Նեպալում ջրհեղեղի ու սողանքների հետևանքով առնվազն 150 մարդ է զոհվել

Հնդկաստանում և Նեպալում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, այն բանից հետո, երբ ավերիչ անձրևները հեղեղումներ և սողանքներ են առաջացրել: Այս մասին գրում է «The Guardian»-ը։

Հնդկաստանի հյուսիսային Ութարախանդ նահանգում առնվազն 46 մարդ զոհվել է, 11-ը՝ անհետ կորել: Մինչդեռ հարավային Կերալա նահանգում զոհերի թիվը հասել է 39-ի:

Հարևան Նեպալում նույնպես բարդ իրավիճակ է. անձրևները սողանքների պատճառ են դարձել գյուղական վայրերում և ավերել են տներ, ճանապարհներ և կամուրջներ: Մինչ այժմ 77 մարդ մահացած է հայտնաբերվել, տասնյակ մարդիկ դեռ անհետ կորած են համարվում, իսկ իշխանությունները նախազգուշացրել են, որ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի, քանի որ տուժած շատ տարածքներ մնում են անհասանելի:

Placeholder
Հնդկաստանում և Նեպալում ջրհեղեղի ու սողանքների հետևանքով առնվազն 150 մարդ է զոհվել