Երիտասարդ կինոռեժիսոր Գարուշ Ղազարյանը պատրաստվում է իր նոր՝ «Ի շրջանս յուր» ֆիլմի երևանյան պրեմիերային
Մշակույթ
13:12 22/10/2021
Հայաստան

Երիտասարդ կինոռեժիսոր Գարուշ Ղազարյանը պատրաստվում է իր նոր՝ «Ի շրջանս յուր» ֆիլմի երևանյան պրեմիերային

Շարունակվում է երիտասարդ կինոռեժիսոր Գարուշ Ղազարյանի՝ «Իմ սև սիրտը» կարճամետրաժ ֆիլմի  հաջողությունները արդեն հայրենիքում։ Երևանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում «Իմ սև սիրտը» կարճամետրաժ ֆիլմը ճանաչվել է «Լավագույն հայկական կարճամետրաժ խաղարկային ֆիլմ» ինչպես նաև ստացել է ԵԹԿՊԻ «Հատուկ մրցանակը»։

«Կինոաշխարհը» գրում է, որ ռեժիսորը պատրաստվում է իր նոր կարճամետրաժ ֆիլմի «Ի շրջանս յուր» երևանյան պրեմիերային, որի միջազգային պրեմիերան տեղի է ունեցել Տաշքենդում։ Ֆիլմը նկարահանվել է Ուզբեկստանի Սամարխանդ քաղաքում։ Այն հանդիսանում է 2 երկրների՝ հայ-ուզբեկական համատեղ արտադրություն («Ուզբեկ Ֆիլմի» և «Յոշլիկ» կինոստուդիայի)։

 

Placeholder
Երիտասարդ կինոռեժիսոր Գարուշ Ղազարյանը պատրաստվում է իր նոր՝ «Ի շրջանս յուր» ֆիլմի երևանյան պրեմիերային