Պետական մարմիններ-լրագրողների երկխոսությունը մեծ հաշվով չի կայացել. Աշոտ Մելիքյան
Հասարակություն
15:50 22/10/2021
Հայաստան

Պետական մարմիններ-լրագրողների երկխոսությունը մեծ հաշվով չի կայացել. Աշոտ Մելիքյան

«Պետական մարմինների և լրագրողների միջև երկխոսությունը, համագործակցությունը մեծ հաշվով չի կայացել։ Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի առումով պետական մարմինները շատ վատ են աշխատում»,- ասուլիսում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2021թ. երրորդ եռամսյակի զեկույցը Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին:

Նա նշեց, որ հարցերը շատ են, որոնք վերաբերում են հետպատերազմյան շրջանին, տարածաշրջանային, սոցիալական ու հասարակության առօրյային առնչվող։

«Հասկանալի է, որ լրագրողներն ակտիվորեն հարցումներ են ուղարկում պետական մարմինները, հաճախ պատասխանները կամ ուշացվում են, կամ արհամարհվում են, կամ լղոզված պատասխաններ են գալիս։ Ըստ էության, դա պատասխան չէ, ձևական մոտեցում է ցուցաբերվում»,- ասաց Ա. Մելիքյանը։

Նա նշեց, որ իրենց դիտարկումների համաձայն շատ վատ է աշխատում պաշտպանության նախարարությունը։

Այս տարվա 9 ամսիներին, ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի 67 խախտում է արձանագրվել։

Placeholder
Պետական մարմիններ-լրագրողների երկխոսությունը մեծ հաշվով չի կայացել. Աշոտ Մելիքյան