«Ո'չ Հայաստանի թրքացմանը և ո'չ Արցախի հայաթափմանը» կարգախոսով ենք գործելու. Սեյրան Օհանյան
Քաղաքական
15:53 22/10/2021
Հայաստան

«Ո'չ Հայաստանի թրքացմանը և ո'չ Արցախի հայաթափմանը» կարգախոսով ենք գործելու. Սեյրան Օհանյան

«Այսօր Հայաստանն ու Արցախը հայտնվել են այն իրավիկճակում, երբ շարունակական են աշխարհի ուժային կենտրոնների շահերի բախումները մեր տարածաշրջանում»,- «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով քննարկման մեկնարկին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նա նկատեց, որ թուրք-ադրբեջանական սադրանքի արդյունքում որոշ դերակատարների թուլատրվել է մուտք գործել Հարավային Կովկաս  և հայկական պետությունները հայտնվել են բարդ իրավիճակում:

Շեշտելով, որ անցած մեկ տարվա ընթացքում լիարժեք գնահատական չի տրվել կատարվածին և դրանից հետո ստեղծված իրավիճակին՝ Սեյրան Օհանյանն ասաց. «Այս իրավիճակի ոչ ճիշտ ախտորոշումն է, որ անորոշություն է բերում և՛ Հայաստանի, և՛ Արցախի հեռանկարի համար և այսօր հավաքվել ենք այստեղ, որպեսզի փորձենք այդ գնահատականը տալ և դրա արդյունքում որոշումներ ընդունել»:

«Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտնեց, որ ընդդիմության համար ակնհայտ է պատերազմի պատճառները և հետևանքները, բայց նաև ցավալի է, որ այն Հայկական պետությունների համար շարունակական է դարձրել այս պարտությունների և  անհաջողությունների շարանը, որոնք արդեն ՀՀ-ի տարածքում են՝ սահմաններին:

«Ակնհայտ և ստվերային որոշակի երևույթներ են տեղի ունենում, որոնց կանխարգելմանն էլ պետք է ուղղված լինի մեր ընդհանուր աշխատանքը»,-ասաց բանախոսը և հայտարարեց, որ ընդդիմության նախաձեռնած միջոցառումների առանցքում դրված է մեկ նպատակ՝ ազգային դիմադրողականության ստեղծումը:

Նրա խոսքով՝ «Ո՛չ Հայաստանի թրքացմանը և ո՛չ Արցախի հայաթափմանը»,-կարգախոսի ներքո  է գո8ծելու ընդդիմությունը և նման քննարկումների ընթացքում ընդհանուր հայտարարի գալուց հետո կորոշեն հետագա անելիքները:
 

Placeholder