Դերասան Ալեք Բոլդուինը նկարահանումների ժամանակ սպանել է օպերատորին
Իրավունք
09:43 22/10/2021
Աշխարհ

Դերասան Ալեք Բոլդուինը նկարահանումների ժամանակ սպանել է օպերատորին

ԱՄՆ Նյու-Մեքսիկո նահանգում նկարահանումների հրապարակում  ատրճանակի կրակոցից զոհվել է կին-օպերատորը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, Սանտա-Ֆե շրջանի ոստիկանապետն ասել է, որ կրակողը եղել է դերասան Ալեք Բոլդուինը։

Նշվում է, որ դերասանի նկատմամբ դեռևս մեղադրանք չի առաջադրվել։

Միջադեպը տեղի է ունեցել ատրճանակից կրակելիս, որը պետք է լիցքավորված լիներ դատարկ պարկուճներով։ Ֆիլմի ռեժիսորը վիրավորվել է,  գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ծանր վիրավորում էր ստացել 42-ամյա կին օպերատոր Գալինա Հաթչինսը, նրան ուղղաթիռով տեղափոխել էին հիվանդանոց։ Բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։

Թե ինչ հանգամանքներում է ատրճանակը լիցքավորված եղել մարտական փամփուշտներով, ինչպես նաև պատճառները, թե ինչու Բոլդուինը կրակել է ռեժիսորի և օպերատորի վրա, չեն բացահայտվում։

Ալեք Բոլդուինը եղել է  ֆիլմի պրոդյուսերն ու դերակատարը։

Օպերատոր Գալինա Հաթչինսը ծագումով Ուկրաինայից է, մեծացել է Խորհրդային Միությունում։ Կինն ավարտել է Կիևի համալսարանի միջազգային լրագրության բաժինը, որից հետո որպես հետաքննող լրագրող համագործակցել է բրիտանացի վավերագրողների հետ։

Վերջին տարիներին նա ապրում էր Լոս Անջելեսում։

 

Placeholder
Դերասան Ալեք Բոլդուինը նկարահանումների ժամանակ սպանել է օպերատորին