22.10.2021. Արցախում կորոնավիրուսի 67  նոր դեպք է գրանցվել
Առողջություն
13:25 22/10/2021
ԼՂՀ

22.10.2021. Արցախում կորոնավիրուսի 67 նոր դեպք է գրանցվել

Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 21-ին կատարվել է 249 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 67 նոր դեպք է գրանցվել, այդ թվում 4 երեխա: Վարակակիրներից  53-ը Ստեփանակերտ քաղաքի,  8-ը՝ Մարտակերտի, 5-ը՝ Ասկերանի և 1-ը՝ Մարտունու շրջանների բնակիչներ են:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 120 վարակակիր: Բժիշկները 16 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 42-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 15355 քաղաքացու հետազոտություն, որից 1548-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Placeholder
22.10.2021. Արցախում կորոնավիրուսի 67 նոր դեպք է գրանցվել