Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 20 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել
Աշխարհում
19:26 22/10/2021
Աշխարհ

Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 20 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

Ուրբաթ կեսօրին ուժեղ քամու ֆոնին Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» գրեթե 20 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։

Մոսկվայի ժամանակով ժամը 15։53-ի տվյալներով՝ Վնուկովոյում երեք չվերթ հետաձգվել է, Դոմոդեդովոյում երկու չվերթ հետաձգվել է, մեկը չեղարկվել է, Շերեմետևոյում ևս երկու չվերթ հետաձգվել է, 11-ը չեղարկվել։

Ուրբաթ կեսօրին Ֆոբոս եղանակային կենտրոնի առաջատար աշխատակից Եվգենի Տիշկովեցը գործակալությանը ասել է, որ Մոսկվայի օդանավակայաններում քամիներ են գրանցվում վայրկյանում 25-ից 27 մետր արագությամբ։

Placeholder
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 20 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել