Կորոնավիրուս. Տագնապալի վիճակագրություն աշխարհում
Աշխարհում
09:00 23/10/2021

Կորոնավիրուս. Տագնապալի վիճակագրություն աշխարհում

Մեծ Բրիտանիայում Covid-19-ով վարակման դեպքերն աճում են՝ վերջին շաբաթվա ընթացքում 16%-ով: Փորձագետները նշում են, որ դա կարող է պայմանավորված լինել կորոնավիրուսի նոր շտամի տարածմամբ: AY.4.2 շտամը հայտնաբերվել է դեռ հուլիսին, և այժմ այն կազմում է բոլոր նոր վարակների մոտ 6% -ը: Օրվա ընթացքում մահացել է 223 հիվանդ, սա առավելագույնն է այս տարվա մարտից ի վեր: Այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիայի իշխանությունները դեռ չեն պլանավորում սանիտարական նոր սահմանափակումներ մտցնել: Այս մասին գրում է Euronews-ը։

Հիվանդացությունը աճում է Ռուսաստանի Դաշնության բոլոր մարզերում: Մոսկվայում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը օգոստոսի համեմատ քառապատկվել է, իսկ ծանր հիվանդությամբ հիվանդների թիվը՝ կրկնապատկվել:

«Հիվանդների մեծ մասը, ովքեր ծանր վիճակում մտել են վերակենդանացման բաժանմունք, պատվաստված չեն: Երբեմն, իհարկե, հուսահատության զգացում է առաջանում, քանի որ շատ հեշտ էր կանխել հիվանդության ծանր ընթացքը, եթե անձը պատվաստվեր», - ասել է Մոսկվայում վերակենդանացման բժիշկ Գեորգի Արբոլիշվիլին:

Իտալիայում ամեն օր ցույցեր են անցկացվում՝ ընդդեմ covid վկայականների ներդրման: Տրիեստի նավահանգստում ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել երկրի բոլոր ծայրերից ցուցարարներին ցրելու համար: Ցուցարարները չորս օրով փակել են նավահանգստի դարպասները։

Իռլանդիայում, երկարատև սահմանափակումներից հետո, բացվում են գիշերային ակումբները, սակայն երկրի իշխանությունները վերանայել են բազմաթիվ սանիտարական միջոցառումները չեղարկելու պլանները` վարակների թվի ավելացման և հիվանդանոցային գերբնակվածության պատճառով:

Placeholder
Կորոնավիրուս. Տագնապալի վիճակագրություն աշխարհում