Ալեք Բոլդուինը խոսել է օպերատորին պատահաբար սպանելու մասին
Մշակույթ
10:24 23/10/2021
Աշխարհ

Ալեք Բոլդուինը խոսել է օպերատորին պատահաբար սպանելու մասին

Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը, ով պատահաբար «Rust» ֆիլմի նկարահանումների ժամանակ կրակել է է օպերատոր Գալինա Հաթչինսին, մեկնաբանել է տեղի ունեցած ողբերգությունը։

«Խոսքեր չունեմ  փոխանցելու իմ խոր ցավն ու տխրությունը ողբերգական դեպքի կապակցությամբ, որը խլեց Գալինա Հաթչինսի՝ կնոջ, մոր և մեր շատ հարգված գործընկերոջ կյանքը», - գրել է Բոլդուինը Թվիթերում:

Բոլդուինի խոսքով, ինքը համագործակցում է ոստիկանության հետ դեպքի հետաքննության հարցում, ինչպես նաև կապի մեջ է մահացածի ամուսնու հետ, ում ընտանիքին նա առաջարկել է իր աջակցությունը։

«Իմ սիրտը կոտրված է նրա ամուսնու, նրանց որդու և բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում և սիրում էին Գալինային», - գրել է Բոլդուինը:

Ալեք Բոլդուինը ֆիլմի նկարահանումների ժամանակ պատահաբար կրակել է օպերատոր Գալինա Հաթչինսին և վիրավորել ռեժիսոր Ջոել Սոուզային։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, ոստիկանության տվյալներով՝ Բոլդուինի ատրճանակը պետք է լիցքավորված լիներ դատարկ պարկուճներով, սակայն դատարկ փամփուշտը  ճիշտ չի աշխատել՝ այն բեկորների է բաժանվել, որոնք հարվածել են օպերատորին և ռեժիսորին: Ոստիկանությունը դեպքի առնչությամբ դեռ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրել։

 

Placeholder
Ալեք Բոլդուինը խոսել է օպերատորին պատահաբար սպանելու մասին