23.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1962 մարդ, մահացել է 39 հիվանդ
Առողջություն
11:09 23/10/2021
Հայաստան

23.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1962 մարդ, մահացել է 39 հիվանդ

Հայաստանում հոկտեմբերի 22-ին կատարվել է 16 888 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1962 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1219 մարդ, գրանցվել է մահվան 39 դեպք։ Նրանցից 8-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, հոկտեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 293 014 դեպք, որոնցից 259 705-ն` առողջացած, 5975-ը` մահվան ելքով:  Մահվան ևս 1256 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 7231 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 26 078 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 975 680 թեստավորում:

Placeholder
23.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1962 մարդ, մահացել է 39 հիվանդ