Երևանում ելույթ կունենա «Գրեմմիի» բազմակի մրցանակակիր Գիլ Շահամը
Մշակույթ
17:21 23/10/2021
Հայաստան

Երևանում ելույթ կունենա «Գրեմմիի» բազմակի մրցանակակիր Գիլ Շահամը

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանում ելույթ կունենա աշխարհահռչակ ջութակահար, «Գրեմմիի» բազմակի մրցանակակիր Գիլ Շահամը։ Այս մասին հայտնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից։ 

Նա ելույթ է ունեցել աշխարհի հեղինակավոր բեմերում, հանդես է եկել Բեռլինի, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ, Բոսթոնի, Չիկագոյի, Փարիզի սիմֆոնիկ և շատ այլ հանրահայտ նվագախմբերի հետ։ Գիլ Շահամը նվագում է Ստրադիվարիուսի 1699թ․ «Կոմսուհի Պոլինյակ» ջութակը։

Համերգը կղեկավարի Սերգեյ Սմբատյանը։

Placeholder
Երևանում ելույթ կունենա «Գրեմմիի» բազմակի մրցանակակիր Գիլ Շահամը