Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱԺ հանձնաժողովների միասնական նիստում ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը ներկայացնելու համար Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը խոսափողի մոտ հրավիրեց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին:
Մինչ այդ «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման նիստի մեկնարկին Պապոյանը հայտարարել էր, որ հարցը պետք է զեկուցեր ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
«Որպեսզի հարցեր չառաջանա հայտնեմ, որ պարոն Գալստյանը ինձ ասել է, որ տեստավորվել է և դրա պատասխանը ստանալուց հետո նոր կմիանա մեզ, ընդամենը դա է պատճառը, որևէ այլ պատճառ չկա»,-պարզաբանեց Գևորգ Պապոյանը: