Ուֆֆիցի պատկերասրահն աշխարհի լավագույն թանգարանն է ըստ Time Out-ի
Մշակույթ
17:06 25/10/2021
Աշխարհ

Ուֆֆիցի պատկերասրահն աշխարհի լավագույն թանգարանն է ըստ Time Out-ի

Բրիտանական Time Out հրատարակության հրապարակած վարկանիշի համաձայն՝ աշխարհի լավագույն թանգարանը Ուֆֆիցի պատկերասրահն է Ֆլորենցիայում:

artguide.com-ը գրում է, որ թանգարանի առաջին տեղը ապահովել է հավաքածուի հարստությունը, որը ներառում է Վերածննդի դարաշրջանի բազմաթիվ գլուխգործոցներ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Լուվրը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը։

Լավագույն տասնյակում են նաև Ժամանակակից արվեստի ազգային թանգարանը (Սեուլ), Աֆրոամերիկյան պատմության և մշակույթի ազգային թանգարանը (Վաշինգտոն), Ակրոպոլիս թանգարանը (Աթենք), Տերակոտայի բանակի թանգարանը (Սիան), պետական Էրմիտաժը (Սանկտ Պետերբուրգ), Ռեյկսմյուզեում ը (Ամստերդամ) և Թեյդ մոդեռնը (Լոնդոն):

Placeholder