ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը տեստավորվել է
Առողջություն
15:19 25/10/2021
Հայաստան

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը տեստավորվել է

ԱԺ հանձնաժողովների միասնական նիստում ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը ներկայացնելու համար Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը խոսափողի մոտ հրավիրեց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին:

Մինչ այդ «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման նիստի մեկնարկին  Պապոյանը հայտարարել էր, որ հարցը պետք է զեկուցեր ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Որպեսզի հարցեր չառաջանա հայտնեմ, որ պարոն Գալստյանը ինձ ասել է, որ տեստավորվել է և դրա պատասխանը ստանալուց հետո նոր կմիանա մեզ, ընդամենը դա է պատճառը, որևէ այլ պատճառ չկա»,-պարզաբանեց Գևորգ Պապոյանը:
 

Placeholder
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը տեստավորվել է