Լատվիայի նախագահը բուժվել է COVID-19-ից
Աշխարհում
16:27 26/10/2021
Աշխարհ

Լատվիայի նախագահը բուժվել է COVID-19-ից

Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսը բուժվել է COVID-19-ից: Այդ մասին լրագրողներին հայտնել է նրա մամուլի քարտուղար Աիվա Ռոզենբերգան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ավելի վաղ Լատվիայի նախագահի գրասենյակը հայտնել էր, որ Էգիլս Լևիտսը վարակվել է կորոնավիրուսով: Պետության ղեկավարը թեստը հանձնել է Շվեդիայից վերադառնալուց հետո, որը հաստատել է վիրուսի առկայությունը:

«Այն բանից հետո, երբ նախագահը վարակվել էր COVID-19 -ով, նա կրկնել է թեստը և այն բացասական է եղել», - ասել է Ռոզենբերգան:

Նրա խոսքով, նախագահն իրեն լավ է զգում և շարունակում է հեռավար աշխատանքը։

Լևիտսի հիվանդության պատճառով Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի այցը Լատվիա, որը նախատեսված էր հոկտեմբերի 15-16-ը, ստիպված չեղարկվել է։ Ավելի վաղ Լատվիայի նախագահը հետաձգել էր Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ հանդիպումը։

 

 

 

Placeholder
Լատվիայի նախագահը բուժվել է COVID-19-ից