Կարավաջոյի արած միակ որմնանկարով առանձնատունը վաճառքի է հանվել
Մշակույթ
12:44 26/10/2021
Աշխարհ

Կարավաջոյի արած միակ որմնանկարով առանձնատունը վաճառքի է հանվել

Հռոմում գտնվող վիլլան, որը պարունակում է իտալացի նկարիչ Կարավաջոյի երբևէ նկարած առաստաղի միակ որմնանկարը, վաճառքի է հանվել գրեթե 500 միլիոն եվրոյով։ Կարավաջոն որմնանկարը ստեղծել է 20 տարեկանում: Այս մասին գրրում է «The Guardian»-ը։ 

Յուպիտերի, Նեպտունի և Պլուտոնի 2,75 մետր լայնությամբ որմնանկարը 16-րդ դարում պատվիրել է կարդինալ Ֆրանչեսկո Մարիա Դել Մոնտեն՝ զարդարելու իր ալքիմիական լաբորատորիայի առաստաղը Casino di Villa Boncompagni Ludovisi-ում, որն ավելի հայտնի է որպես Villa Aurora:

Villa Aurora-ն, որը շրջապատված է բարձր պարիսպներով, գտնվում է Հռոմի կենտրոնում:

«Սա արտառոց աշխատանք է, որը դժվար է գնահատել, քանի որ այն միակ որմնանկարն էր, որ երբևէ արել էր Կարավաջոն, և դրա հետ համեմատելու ոչինչ չունենք»,- ասել է Հռոմի Սապիենցա համալսարանի պատմության պրոֆեսոր Ալեսանդրո Ցուկարին, որը վերահսկել է որմնանկարի գնահատումը:

Ցուկարին որմնանկարը գնահատել  է ոչ պակաս, քան 310 միլիոն եվրո: Ամբողջ գույքը աճուրդի կհանվի հունվարի 18-ին՝ 471 մլն եվրո մեկնարկային գնով: Գույքի գնորդը ստիպված կլինի ծախսել ևս 11 միլիոն եվրո վերականգնման համար:

Placeholder