Կոնվերս Բանկը դրամային և դոլարային պարտատոմսերի արժեկտրոններ է վճարել
Տնտեսություն
17:31 26/10/2021
Հայաստան

Կոնվերս Բանկը դրամային և դոլարային պարտատոմսերի արժեկտրոններ է վճարել

Վերջին 10-ը օրում Կոնվերս Բանկը արժեկտրոնների երկու վճարում է իրականացրել: 

Կոնվերս Բանկից հայտնում են, որ հոկտեմբերի 15-ին կատարվել է դրամային պարտատոմսերի (AMCOVSB28ER6) արժեկտրոնի մարում՝ 49 մլն ՀՀ դրամի չափով եւ ԱՄՆ դոլարով պարտատոմսերի (AMCOVSB29ER4) արժեկտրոնի մարում՝ մոտ 132 մլն ՀՀ դրամի չափով:

Իսկ հոկտեմբերի 18-ին դրամային պարտատոմսերի (AMCOVSB2AER7) արժեկտրոնի մարումը կազմել է 47,5 մլն ՀՀ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով պարտատոմսերի (AMCOVSB2BER5) արժեկտրոնի մարումը՝ մոտ 63 մլն ՀՀ դրամ:

Նշված ծածկագրերով  պարտատոմսերը Կոնվերս Բանկը թողարկել է  2019թ:  Տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմել է 2 մլրդ ՀՀ  դրամ եւ 15 մլն ԱՄՆ դոլար:

Պարտատոմսերի մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ Կոնվերս Բանկի պաշտոնական կայքում։
 

Placeholder
Կոնվերս Բանկը դրամային և դոլարային պարտատոմսերի արժեկտրոններ է վճարել