Դելտա շտամը կազմում է աշխարհում COVID-19-ի դեպքերի գրեթե 100%-ը
Աշխարհում
12:52 26/10/2021
Աշխարհ

Դելտա շտամը կազմում է աշխարհում COVID-19-ի դեպքերի գրեթե 100%-ը

Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան հայտնել է, որ կորոնավիրուսի «դելտա» շտամը կազմում է աշխարհում դեպքերի գրեթե 100%-ը։ Այս մասին գրում է Ria-ն։

«Դելտան» այժմ ընդհանուր առմամբ աշխարհի բոլոր վիրուսների 100%-ն է, 95%-ը վերջերս էր, այսօր արդեն 100%-ի միտում ունի»,- ասել է նա։

Երբ վիրուսը բազմանում է կամ ինքն իրեն կրկնօրինակում է, այն երբեմն փոքր-ինչ փոխվում է: Այս փոփոխությունները կոչվում են «մուտացիաներ»: Երբ գիտնականներն օգտագործում են «շտամ» բառը, նրանք նկատի ունեն վիրուսի գենետիկորեն տարբեր ճյուղ, որը տարբերվում է մեկ կամ մի քանի մուտացիաներով իր «ծնողից»:

Placeholder
Դելտա շտամը կազմում է աշխարհում COVID-19-ի դեպքերի գրեթե 100%-ը