Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վարանդայի օդանավակայանում
Քաղաքական
14:26 26/10/2021
ԼՂՀ

Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վարանդայի օդանավակայանում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել  Արցախի օկուպացված Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայանում։ Օդանավակայանում Էրդողանին դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ալիևն ու Էրդողանը կարմիր ժապավեն են կտրել՝ պաշտոնապես բացելով օդանավակայանը։ Այս մասին գրում է Interfax.az-ը։

Հաղորդվում է, որ այցի ընթացքում Ալիևն ու Էրդողանը կմասնակցեն նաև Արցախի օկուպացված Կովսականում «Սմարթ գյուղատնտեսական պարկի» հիմնարկեքի արարողությանը, որը կառուցվելու է Թուրքիայի աջակցությամբ։

Նրանց ներկայությամբ մեկնարկ կտրվի նաև ճանապարհների շինարարության։

Placeholder
Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վարանդայի օդանավակայանում