27.10.2021. Արցախում կորոնավիրուսի 37 նոր դեպք է գրանցվել, մեկ հիվանդ մահացել է
Առողջություն
12:43 27/10/2021
ԼՂՀ

27.10.2021. Արցախում կորոնավիրուսի 37 նոր դեպք է գրանցվել, մեկ հիվանդ մահացել է

Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 26-ին կատարվել է 169 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից 21-ը Ստեփանակերտ քաղաքի, 6-ը՝ Մարտակերտի, 3-ը՝ Ասկերանի, 2-ը՝ Մարտունու  շրջանների բնակիչներ են  և 5-ը՝ ՀՀ քաղաքացի:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 145 վարակակիր:  Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր,  70-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում արձանագրվել է մահվան ևս մեկ դեպք։ Հիվանդը  68-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, կրծքավանդակի հետին մասի սարկոմա, պրոգրեսիվ պոլիօրգան անբավարարություն:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 16057 քաղաքացու հետազոտություն, որից 1763-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Placeholder