Հայկական տառարվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում
Օրվա թեմա
11:34 27/10/2021
Հայաստան

Հայկական տառարվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»․ Սողոմոնի առակներից այս նախադասությունը հայոց այբուբենով գրված առաջին նախադասությունն էր:

Ինչպես հայտնում է Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի պաշտոնական ֆեսբուքյան էջը, հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

1992թ.-ի վեր Հայաստանն անդամակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին և առաջին անգամ ներկայացրել է իր թեկնածությունը անդամակցելու՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդին 2021-2025թթ. ժամանակահատվածի համար:

Placeholder
Հայկական տառարվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում