Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Սա նույնաբնույթ արդեն 5-րդ միջոցառումն է և ընդհանուր առմամբ 2020թ. առ օրս Արցախին է փոխանցվել գրեթե 120 մլրդ դրամի աջակցություն»,-կառավարության նիստում ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ զեկուցելով կառավարության որոշումը, որով Արցախի Հանրապետությանը կտրամադրվի 13.5 մլրդ դրամ:
Ըստ նախարարի՝ միջոցառման շրջանակում 1,3 մլրդ դրամ տրամադրվելու է անհատույց և ուղղվելու է 2021թ. նոյեմբեր ամսին Արցախի բնակչության էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ֆինանսավորմանը:
Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ Արցախի Հանրապետությանը նախատեսվում է նաև տրամադրել 12,2 մլրդ դրամի միջպետական վարկ՝ ԱՀ 2021թ. պետական բյուջեով նախատեսված նոյեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի, պարտատոմսերի մարման նպատակով։
Միջպետական վարկը Արցախի կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,001% տոկոսադրույքով՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով։