Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մոդեռնա» պատվաստանյութով կարող են պատվաստվել երեխաները 12 տարեկանից սկսած․ ԱՆ
Առողջապահության նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառման ուղեցույցում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից և նշում, որ սահմանվել է՝ «Մոդեռնա» պատվաստանյութով կարող են պատվաստվել երեխաները 12 տարեկանից սկսած` ըստ դիմելիության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության ներկայացման դեպքում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ 620 հազար 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութ է Նորվեգիայի Թագավորությունը նվիրել Հայաստանին։