Պեսկով․Ռուսաստանում պարտադիր պատվաստումների վերաբերյալ որոշումներ դեռ չեն կայացվել
Աշխարհում
14:45 28/10/2021
Աշխարհ

Պեսկով․Ռուսաստանում պարտադիր պատվաստումների վերաբերյալ որոշումներ դեռ չեն կայացվել

Ռուսաստանում դեռևս որոշումներ չեն ընդունվել կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստումների ներդրման վերաբերյալ, անհրաժեշտ է շարունակել հետևել COVID-19-ով հիվանդացության հետ կապված իրավիճակի զարգացմանը։ Այս մասին այսօր ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Intefax-ը։

«Առայժմ այս մասով որոշումներ չեն կայացվել, տեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը»,-  լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

«Դուք տեսնում եք թվերը: Դրանք օրեցօր փոխվում են: Թվերը դեռ լավատեսության հիմք չեն տալիս, հատկապես այսօր: Մենք հետևում ենք հետագա քայլերին»,- հավելել է Կրեմլի խոսնակը:

Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանում զգալիորեն աճել է պատվաստումների ցուցանիշը։

«Պատվաստումների տեմպերը, փառք Աստծո, բարձրացել են, հուսանք, որ ոչ աշխատանքային օրերի ավարտից հետո այդ միտումը չի նվազի»,- ասել է նա։

Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ համաճարակի սկզբից ի վեր առաջին անգամ Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված ավելի քան 40 հազար մարդ։

Placeholder
Պեսկով․Ռուսաստանում պարտադիր պատվաստումների վերաբերյալ որոշումներ դեռ չեն կայացվել