Պատերազմի առաջին օրերից Նիկոլ Փաշինյանի գլխավոր խնդիրը Արցախի նախագահի և իր անվտանգության մեծացումն էր. Տիգրան Աբրահամյան
Քաղաքական
18:57 29/10/2021
Հայաստան

Պատերազմի առաջին օրերից Նիկոլ Փաշինյանի գլխավոր խնդիրը Արցախի նախագահի և իր անվտանգության մեծացումն էր. Տիգրան Աբրահամյան

«Պատերազմի առաջին օրերից Նիկոլ Փաշինյանի գլխավոր խնդիրը Արցախի նախագահի և, համոզված եմ, նաև իր անվտանգության մեծացումն էր, որն արտահայտվել է Հայաստանից ուղարկված թիկնազորով և քաղաքական դեմքերին՝ Արցախի  նախագահի մոտ, բառիս բուն իմաստով, նշանակելով»,- «Կորսված հաղթանակ. դավաճանությո՞ւն, թե՞ անգրագիտություն» թեմայով համաժողովի ժամանակ ասաց  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը և փաստեց, որ պատերազմի ժամանակ չի եղել պատահական մարդ, որը կարողանար մտնել Արայիկ Հարությունյանի մոտ և խոսել նրա հետ:

Պատգամավորի խոսքով՝ Արցախում մշտապես հերթապահում էին Պապիկյանը, Ավինյանը, 5-6 պաշտոնյա և ամեն ինչ արվում էր, որ թույլ չտան բանիմաց անձանց մասնակցությունը որոշումների կայացմանը, կառավամանը կամ տիրապետեն տեղեկատվությունը:

Անդրադառնալով պատերազմի մասին փաստող դեպքերի թվարկմանը՝ Աբրահամյանն ասաց, որ Տավուշում տեղի ունեցած տեղային գործողություններից հետո Թուրքիան և Ադրբեջանը հուլիսի վերջին սկսեցին համատեղ զորավարժությունների շարքը, որը շարունակվեց 1.5 ամիս՝ մինչև պատերազմի մեկնարկը:

Նա շեշտեց, որ դրանով հստակեցվում էին երկու պետությունների ռազմական քարոզչական փոխգործողության համադրումը:

Տեղեկացնելով, որ այդ ընթացքում սկսվել էին նաև վարձկանների ինտենսիվ տեղափոխումն Ադրբեջան և այնտեղ հայտարարված էր մոբիլիզացիա, որը վերաբերում էր ոչ միան զինապարտ քաղաքացիներին, այլ նաև մեքենաներին՝  պատգամավորը պնդեց, որ դրանք պատերազմի մասին ակնհայտորեն հուշող գործոններ էին:

Հիշատակելով ԱԺ վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ սեպտեմբերի 25-ին եղել է վստահելի աղբյուրներից ռադիոկլանում պատերազմի սկսվելու մասին՝ Տիգրան Աբրահամյանը պնդեց, որ նման իրավիճակում երկրի ղեկավարը պարտավոր էր ՀՀ բանակային կորպուսները և Արցախի ՊԲ-ն ամբողջությամբ ծավալել, երկրի կառավարման համակարգը խաղաղից փոխանցել ռազմական ռելսերի վրա:

«Սա նշանակում էր, որ ողջ երկիրը պետք է մտներ այն ռեժիմի մեջ, որը պահանջում էր պատերազմը, կամ պատերազմի մեծ ռիսկը»,- ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:

Նա հայտնեց, որ լինելով Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, հանդիպել է իրավիճակի, երբ դեպքերը չէին հուշում մասշտաբային գործողությունների մասին, բայց իրավիճակից բխող քայլեր են կատարվել՝ ապահովագրելու Հայաստանն ու Արցախը:

Անդրադառնալով այն հայտարարություններին, թե Դուշամբեի հանդիպումից հետո կտրուկ նվազեցին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը՝ Աբրահամյանն ասաց, որ դրանից հետո կար լրիվ այլ իրավիճակ, որը իշխանությունները փորձում եին քողարկել և իրեն լռեցնել, երբ ինքը, որպես Արցախի նախագահի խորհրդական ցանկացել է բարձրաձայնել այդ մասին:

Պատգամավորը տեղեկացրեց, որ Դուշամբեից հետո, երբ սահմանին կրակոցները դադարել էին, Ադրբեջանն ինտենսիվ ձևով սկսել էր սահմանի պաշտպանության ենթակառուցվածքները բարելավել և հարձակողական գործողությունների համար նախատեսված կոմունիկացիաների, կրակակետերի և բազավորման համար նոր հնարավորություններ ստեղծել:

«Օգտվելով չկրակելու հրամանից՝ Ադրբեջանը շփմանն գծի երկայնքով շատ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ էր կատարում»,- ասաց Տիգրան Աբրահամյանը և շեշտեց, որ այդ մասին բարձրաձայնելուց հետո զգուշացումներ է ստացել, նաև պաշտոնական խողովակներով հերքումներ են եղել:

Պարգամավորը նաև անդրադարձավ պատերազմի ժամանակ զորքերի համալրման գործընթացի տապալմանը և զորքերի անկազմակերպ վիճակին:

«Պատերազմի մեկնարկի դեպքում զորամասերն ունեն հաստիքացուցակ, որոնք պատերազմի ժամանակ զինկոմիսարիատների միջոցով նախապես հաստատված ցանկերով համալրում պետք է ապահովեն, այդ դեպքում չէր լինում ո՛չ հրամանատարության, ո՛չ տեղանքի և ոչ էլ  կապի հետ կապված խնդիրներ»,-տեղեկացրեց պատգամավորը և նկատեց, որ համալրումը սահմանված կարգով չի արվել:

Երրորդ գործոնը, ըստ Աբրահամյանի, ԱՀ պաշտպանական բանակի հրամանատարության փոփոխություններն են եղել և՛ նախարարությանում, և՛ զորամիավորումներում:

«2018-20 թթ ժամանակահատվածում Ջրականում տեղակայված զորամասի 3 հրամանատար է փոխվել, 2 հրամանատար փոխվել է Հադրութում տեղակայված զորամասում, 3 հրամանատար՝ Արալեռում և 3-ը Վարանդայի զորմասում»,- հայտնեց  բանախոսը:

Նա ասաց, որ Վարանդայի հրամանատարին հոկտեմբերի սկզբին կանչում են Երևան, մեղադրում գործողությունների մեջ, հետո էլ պարզվում է, որ նա դրա հետ որևէ կապ չի ունեցել, բայց փաստացի հոկտեմբերի սկզբի դրությամբ նա շարքից դուրս է հանվել, որից հետո զոհվել է զորամասի երկրոդ գլխավոր անձը՝ շտաբի պետը և փաստացի զորամասը գլխատվել է:

Placeholder
Պատերազմի առաջին օրերից Նիկոլ Փաշինյանի գլխավոր խնդիրը Արցախի նախագահի և իր անվտանգության մեծացումն էր. Տիգրան Աբրահամյան