Թուրքիան կրակել է Սիրիայի հյուսիսում գտնվող երկու բնակավայրերի վրա
Քաղաքական
13:24 29/10/2021
Տարածաշրջան

Թուրքիան կրակել է Սիրիայի հյուսիսում գտնվող երկու բնակավայրերի վրա

Քրդական ANHA լրատվական գործակալությունը հայտնում է, որ թուրքական բանակը հրթիռներից կրակ է բացել Հալեպի նահանգի հյուսիսում գտնվող Էյն Դաքնա և Բիյլունիա բնակավայրերի ուղղությամբ, գրում է Ria-ն։

«Թուրքական բանակը և նրանց կողմից վերահսկվող վարձկանները հինգշաբթի երեկոյան արկեր և հրթիռներ են արձակել Էյն Դաքնա և Բիյլունիա բնակավայրերի ուղղությամբ։ Տասնյակ արկեր են պայթել այդ բնակավայրերում»,–գրում է գործակալությունը։

Հաղորդվում է, որ սիրիական բանակը, ի պատասխան, գնդակոծել է զինյալների դիրքերը Ազազ քաղաքի շրջանում՝ Քաֆերխաշի բնակավայրերում։

Հինգշաբթի օրը ՌԻԱ Նովոստիին սիրիական ընդդիմության աղբյուրը հայտնել է, որ Թուրքիան պատրաստվում է երկու ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիսում և այդ կապակցությամբ վերախմբավորում է ուժերը և լրացուցիչ տեխնիկա և զինամթերք է տեղափոխում։

Placeholder
Թուրքիան կրակել է Սիրիայի հյուսիսում գտնվող երկու բնակավայրերի վրա