ԱՀԿ ղեկավար. COVID-19 համաճարակը հեռու է ավարտվելուց
Աշխարհում
10:16 29/10/2021
Աշխարհ

ԱՀԿ ղեկավար. COVID-19 համաճարակը հեռու է ավարտվելուց

Աշխարհում COVID-19-ից վարակվածների և մահերի թիվը երկու ամսվա ընթացքում առաջին անգամ ավելացել է՝ հիշեցնելով, որ համաճարակը հեռու է ավարտվելուց։ Եվրանյուզի հաղորդմամբ, այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն  Թեդրոս Գեբրեեսուսին:

ԱՀԿ-ի ղեկավարի խոսքով, «համաճարակը մեծ մասամբ չի վերանում, քանի որ [համաճարակի դեմ պայքարի համար] գործիքների անհավասար հասանելիությունը շարունակում է պահպանվել»: Իսկ այդ կարիքների համար ԱՀԿ-ին անհրաժեշտ է ավելի քան 23 միլիարդ դոլար։

Եվրամիությունը ընդգծում է պատվաստումների կարևորությունը և մեծացնում է արտադրությունը՝ չմոռանալով կիսել պատվաստանյութերը զարգացող երկրների հետ։

Այնուամենայնիվ, ամբողջ Եվրոպայում բողոքի ցույցեր են՝ թե՛ բուն պատվաստումների դեմ, թե՛ սանիտարական կտրոնների, որոնք գործնականում դարձել են բնականոն ռեժիմին վերադառնալու միակ միջոցը։

Placeholder