Իրանը պատրաստ է պատմական հուշարձանների պահպանության իր փորձը կիսել ասիական երկրների հետ
Մշակույթ
10:58 29/10/2021
Տարածաշրջան

Իրանը պատրաստ է պատմական հուշարձանների պահպանության իր փորձը կիսել ասիական երկրների հետ

Իրանի հուրշարձանների պահպանության և վերականգնման կազմակերպության գլխավոր տնօրեն Սեյեդ Հադի Ահմադի Ռուինին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է պատմական հուշարձանների և հնավայրերի պահպանության իր փորձը կիսել ասիական երկրների հետ։ Այս մասին գրում է Pars Today-ը։

«Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարությունը պատրաստ է ասիական կազմակերպության  շրջանակում կիսվել  հուշարձանների  պահպանության իր փորձով»,-ասել է Սեյեդ Հադի Ահմադի Ռուինին։ 

Չինաստանում անցկացվող «Ասիական երկխոսություն՝ մշակութային ժառանգության պաշտպանության համար» առաջին հանդիպման երկրորդ օր,  Ահմադի Ռուինին, անդրադառնալով ասիական քաղաքակրթության պատմությանը, հավելել է. «Ասիան այսօր բոլոր կրոնների բնօրրանն է և քաղաքակրթության օրրանը, և Իրանի դերն այս հարցում անհերքելի է»:

Նա նշել է, որ Ասիայի վտանգված մշակութային ժառանգության պաշտպանության հիմնադրամի և փորձագիտական ​​ասոցիացիաների ու կազմակերպությունների ստեղծումը և այդ ոլորտում մայրցամաքի երկրների միջև փորձի փոխանակումը կնպաստի հուշարձանների և հնավայրերի պահպանության ոլորտի բարելավմանը:

Placeholder