Բռնցքամարտիկներից սպասում ենք լավ արդյունքներ․ Գասպարյան
Սպորտ
18:24 29/10/2021
Հայաստան

Բռնցքամարտիկներից սպասում ենք լավ արդյունքներ․ Գասպարյան

Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր մրցումային 5-րդ օրն է: Մեր երկրի 11 մարզիկներից 9-ը շարունակում են պայքարը:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գասպարյանը, որը նաև Վլադիմիր Եբնգիբարյանի անվան մարզադպրոցի տնօրենն է, ֆեդերացիայի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում նշել է, որ մեր բռնցքամարտիկներից սպասում են լավ արդյունքներ:

«Մենք լավ արդյունքների ենք սպասում, որովհետև ֆեդերացիան լուրջ աշխատանք է կատարել մարզիկների հետ: Բռնցքամարտիկներն անցել են լավ ուսումնամարզական հավաքներ նաև մանսակցել են բարձրակարգ միջազգային մրցաշարերի: Ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը ոչինչ չի խնայել, որպեսզի տղաները լավ նախապատրաստվեն: Թիմային լուրջ աշխատանք է կատարվել իսկ թիմային լավ  աշխատանքի և լավ մարզումների պարագայում հաղթանակները երկար սպասեցնել չեն տալիս»,- նշել է նա:

Գասպարյանը մեկնաբանել է նաև մրցումային 4-րդ օրը գերծանր քաշային Դավիթ Չալոյանի մրցելույթը՝ նշելով, որ մեր մարզիկի հաղթանակի գրավականը ճիշտ մարտավարությունն էր:

«Չալոյանը շատ լավ մենամարտ անցկացրեց: Նա հաղթեց մենամարտը տակտիկապես ճիշտ կառուցելու շնորհիվ: Տակտիկապես գրագետ մենամրտը միշտ էլ հաղթանակի է բերում։ Դավիթը ունի լավ հարվածներ, ամուր պաշտպանություն և դա օգտագործեց շատ ճիշտ ձևով և որ ամենակարևորն է լսում էր մարզիչների հրահանգները, իսկ ահա Ուկրաինան ներկայացնող բռնցքամարտիկը չկարողացավ իրեն գտնել ռինգում»,- ասել է Գասպարյանը:

Placeholder