Ադրբեջանում համատարած կերպով հայերեն են սովորում
Կրթություն, գիտություն
13:41 29/10/2021
Տարածաշրջան

Ադրբեջանում համատարած կերպով հայերեն են սովորում

Ղարաբաղյան երրորդ պատերազմից հետո Ադրբեջանում սկսել են համատարած հայերեն սովորել։

«Սպուտնիկ Ադրբեջան»-ի փոխանցմամբ, դասընթացների համար առավել շատ դիմում են հատուկ ծառայությունների աշխատակիցները, դիվանագետները, լրագրողները, տնտեսագետները։

Ադրբեջանական համալասարանի Կովկասագիտության ամբիոնի մանկավարժ Հուսեյն Ասկերովն ասել է, որ չեն հասցնում հերթագրել դիմորդներին, բոլոր ցանկացողների համար չեն բավարարում ուժերն ու ժամանակը։

Պարապմունքների մասն անցկացվում են երեկոյան ուշ ժամերի, հիմնականում հեռավար։

 

Placeholder
Ադրբեջանում համատարած կերպով հայերեն են սովորում