Սաակաշվիլին օրական երեք լիտր լիմոնադ է խմում
Քաղաքական
17:45 30/10/2021
Տարածաշրջան

Սաակաշվիլին օրական երեք լիտր լիմոնադ է խմում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հացադուլը իմիտացիա է, նա ամեն օր երեք լիտր լիմոնադ է խմում: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեին:

«Ինչ վերաբերում է Սաակաշվիլիի ձևական հացադուլին, մեր տեղեկություններով՝ հենց այսօր՝ քվեարկության օրը, Սաակաշվիլին ծրագրում է ցույց տալ, թե իբրև վատ է զգում իրեն և այդպիսով հուզումներ առաջացնել իր կողմնակիցների շրջանում»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն:

Նրա խոսքով՝ Սաակաշվիլին օրական երեք լիտր լիմոնադ է խմում: «Ողջ բանտն է ծիծաղում այն բանի վրա, որ Սաակաշվիլին ամեն օր 3 լիտր լիմոնադ է խմում»,- ասել է Կոբախիձեն:

Placeholder
Սաակաշվիլին օրական երեք լիտր լիմոնադ է խմում