ՄԹ դեսպանը Jaguar I-Pace մեքենայով թեստ-դրայվ է իրականացրել Երևանում
Հասարակություն
11:55 30/10/2021
Հայաստան

ՄԹ դեսպանը Jaguar I-Pace մեքենայով թեստ-դրայվ է իրականացրել Երևանում

«Պատկերացրեք՝ ինչպիսին կլինի աշխարհը, եթե բոլոր մեքենաները էլեկտրական շարժիչով լինեն: Ե՛վ օդի մաքրությունը, և՛ հանրային առողջությունը զգալիորեն կբարելավվեն։ Դա նաև շատ ավելի ծախսարդյունավետ կլինի, քանի որ էլեկտրաէներգիան շատ ավելի մատչելի է, քան բենզինը կամ դիզելը»,- նշված է Երևանում Բրիտանական դեսպանության ֆեյսբուքյան էջում։ 

Այնուհետև հաղորդվում է, որ Գլազգոյում կայանալիք Կլիմայի փոփոխության համաժողովին ընդառաջ՝ Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը նոր Jaguar I-Pace մեքենայով թեստ-դրայվ է իրականացրել Երևանում՝ նպատակ ունենալով շեշտել մաքուր տրանսպորտին անցնելու կարևորությունը կլիմայի փոփոխությանը դիմագրավելու գործում։

Placeholder
ՄԹ դեսպանը Jaguar I-Pace մեքենայով թեստ-դրայվ է իրականացրել Երևանում